Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ


Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, արխիվ
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ, այս մասին տեղեկացնում է վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք գոհունակությամբ հիշատակվել է վերջերս Թեհրանում կայացած Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ինչպես նաև նշվել է ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման կարևորությունը:

Կողմերը քննարկել են նաև Իրան-Եվրասիական տնտեսական միություն համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մտքեր փոխանակել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG