Մատչելիության հղումներ

Զոդի կամրջին տեղի ունեցած ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա»-ի վարորդին


Անցած շաբաթ Զոդի կամրջին վեց մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի գործով մեղադրանք է առաջադրվել «Տոյոտա»-ի վարորդին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ:

Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա, միմյանց էին բախվել «Գազել», «Տոյոտա Հիլուքս» և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի արդյունքում հրդեհ է բռնկվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայում, այնուհետև հրդեհը տարածվել է «Տոյոտա Հիլուքս» մակնիշի և «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաներում, ինչի հետևանքով ստացած այրվածքներից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և վերջինիս հինգ ուղևորները տեղում մահացել էին, «Գազել»-ում գտնվող մյուս ուղևորները, ինչպես նաև «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները՝ ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG