Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանտում քաղցկեղից դատապարտյալ է մահացել


Բողոքի ցույց Գյանջայում, 10-ը հուլիսի, 2018թ․
Բողոքի ցույց Գյանջայում, 10-ը հուլիսի, 2018թ․

Ադրբեջանական բանտի հիվանդանոցում մահացել է 2018 թվականի Գյանջայի դեպքերի գործով դատապարտված Այդին Գուրբանովը: Ծանր հիվանդ Գուրբանովը մահացել է ստամոքսի քաղցկեղից: Նրա հիվանդության մասին իշխանությունները գիտեին, բայց անտեսում էին դատապարտյալին ազատ արձակելու խնդրագրերը:

Իրավապաշտպան Օկտայ Գյուլալիևը հայտարարել է, թե Գուրբանովի մահվան պատասխանատվությունը ուղղակիորեն կրում են Ադրբեջանի իշխանությունները: «Մարդուն զրպարտել են, կալանավորել, խոշտանգել ու այդ ամենի հետևանքով նա կորցրեց կյաքը»,- ասել է իրավապաշտպանը՝ իշխանություններին մեղադրելով դաժանության մեջ:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2018-ի հուլիսի 10-ին Գյանջայում անկարգություններ տեղի ունեցան, երկու ոստիկան սպանվեց: Դրան հաջորդեցին զանգվածային ձերբակալություններ հավատացյալների շրջանում: Վեց մարդ սպանվեց զինված դիմադրություն ցուցաբերելու հետևանքով: Մոտավորապես 60 մարդ քրեական պատասխանատվության ենթարկվեց, որոնցից 14-ը դատապարտվեցին ազատազրկման:

Անկարգությունները սկսվեցին, երբ տեղացիներից մեկը զինված հարձակում իրականացրեց Գյանջայի քաղաքապետի դեմ: Քաղաքապետի աշխատանքից դժգոհ բնակիչները հուլիսի 10-ին հավաքվել էին հրապարակում՝ պահանջելով նրա հրաժարականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG