Մատչելիության հղումներ

Մոգերինին Հայաստանում ԵՄ դեսպան է առաջադրել Անդրեա Վիկտորինին


Անդրեա Վիկտորին
Անդրեա Վիկտորին

Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է առաջադրել Անդրեա Վիկտորինին։ Այդ մասին տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:

Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա կփոխարինի դեսպան Պյոտր Սվիտալսկիին, ով այդ պաշտոնում նշանակվել է 2015-ի սեպտեբերին և այս տարվա օգոստոսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։

Անդրեա Վիկտորինն այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը: Նա ազգությամբ գերմանացի է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG