Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են համագործակցության հարցեր


Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում հուլիսի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG