Մատչելիության հղումներ

Վոլոդինն Արևմուտքին մեղադրել է «երկակի չափանիշներ» կիրառելու համար


"Russia today" լրատվական գործակալության ղեկավարներ Մարգարիտա Սիմոնյանը և Դմիտրի Կիսելյովը, արխիվ
"Russia today" լրատվական գործակալության ղեկավարներ Մարգարիտա Սիմոնյանը և Դմիտրի Կիսելյովը, արխիվ

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը դատապարտել է «Սպուտնիկ» լրատվական գործակալության և «Ռուսաստանն այսօր» հեռուստակայանի լրագրողների հավատարմագրումը մերժելու Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության որոշումը:

Այդ երկու կառույցների լրագրողները մտադիր էին լուսաբանել մամուլի ազատության հարցերով գումարվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքը:

«Միացյալ Նահանգների և Բրիտանիայի վարած երկակի չափանիշների քաղաքականությունը հետզհետե ավելի ակնհայտ է դառնում, մենք պետք է վերջապես ճանաչենք և ընդունենք այդ իրողությունը, որովհետև անցյալում մենք հիացմունքով ենք ընդունել այն ամենն, ինչ մեզ ասել և առաջարկել են: Բայց պարզվեց, որ ասում են մեկ բան, իսկ անում միանգամայն այլ բան»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, այսօր ասել է Վոլոդինը:

Նրա խոսքով՝ հենց Ռուսաստանը հզորացավ, հենց սկսեց լսելի դառնալ նրա ձայնն՝ անմիջապես ընկալվեց իբրև վտանգ:

«Այն երկրները, որոնք խոսել են դեմոկրատիայի մասին, այդ ամենը ջնջել են, ասելով, թե դա անցյալում էր, իսկ հիմա նոր չափանիշներ են, մենք թույլ չենք տա, որ այստեղ գաք», - ասել է Վոլոդինը:

«Սպուտնիկ»-ի թղթակից Դենիել Ռիդն ասել է, որ իր հավատարմագրումը կոնֆերանսին մերժել են՝ չբացատրելով պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG