Մատչելիության հղումներ

«Իրանը չպետք է մեր զսպվածությունն ընկալի որպես վճռականության պակաս». Փենս


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենս, արխիվ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պաշտպանելու է երկրի շահերը Մերձավոր Արևելքում:

Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Իրանի ղեկավարներն ասել են, որ աստիճանաբար չեղարկում են 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները:

«Հուսով ենք, որ լավ կլինի, բայց բոլոր դեպքերում մենք, մեր զինված ուժերը, պատրաստ ենք պաշտպանել մեր շահերը, տարածաշրջանում գտնվող մեր զինվորներին և քաղաքացիներին», - ասել է Փենսը:

Իրանի միջուկային գործակալության պաշտոնյաները հաղորդել են, որ ուրանի հարստացման աստիճանը 3.67 տոկոսից կհասցնեն 20 տոկոսի:

«Իրանը չպետք է Միացյալ Նահանգների զսպվածությունն ընկալի որպես վճռականության պակաս», - նախազգուշացրել է Փենսը:

Երեկ Եվրամիությունը հորդորել է Իրանին դադարեցնել այդ ակտիվությունը և չխախտել 2015 թվականի պայմանագիրը:

«Դա վերաբերվում է նաև պայմանագրով սահմանված ուրանի հարստացման քանակին և աստիճանին», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոչիյանչիչը:

Իրանը պնդում է, որ չի բանակցի ամերիկյան պատժամիջոցներին ենթարկվելու պայմաններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG