Մատչելիության հղումներ

Աֆղանստանի կառավարությունը և թալիբները համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը»


Աֆղանստանի քաղաքական գործիչների և Թալիբանի պատվիրակների բանակցությունները, Դոհա, Քաթար, 7 հուլիսի, 2019թ.
Աֆղանստանի քաղաքական գործիչների և Թալիբանի պատվիրակների բանակցությունները, Դոհա, Քաթար, 7 հուլիսի, 2019թ.

Աֆղանստանի կառավարության և Թալիբանի ներկայացուցիչները հավանություն են տվել «ճանապարհային քարտեզին», որն ընձեռելու է 18 տարի տևող արյունալի հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու հնարավորություն:

Բանակցող կողմերը հուլիսի 8-ին հրապարակել են համատեղ հռչակագիր, որով պարտավորվում են հրադադար հաստատել և «խաղաղ բնակչության շրջանում տուժածների թիվը հասցնել զրոյի»:

Հռչակագրով կողմերը հավաստիացնում են, որ «Աֆղանստանում երաշխավորելու են կանանց հիմնարար իրավունքները քաղաքական, սոցիալական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում՝ իսլամի արժեքներին համապատասխանող եղանակով»:

Հռչակագիրը պարտադիր ուժ չունի և առաջիկայում դրվելու է Աֆղանստանի կառավարության և թալիբների խաղաղության բանակցությունների հիմքում:

Աֆղանստանի հարցերով ԱՄՆ բանագնաց Զալմայ Խալիզադը կողմերին շնորհավորել է հռչակագիրը կնքելու կապակցությամբ:

Հռչակագիրը համաձայնեցնելու նպատակով ԱՄՆ-ի և թալիբների բանակցությունները Քաթարում ընդհատվել էին և այսօրվանից կշարունակվեն:

Թալիբները նախկինում հրաժարվել են բանակցել Աֆղանստանի կառավարության հետ, պնդելով, թե «այդ կառավարության անդամները՝ Արևմուտքի խամաճիկներ են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG