Մատչելիության հղումներ

Բացահայտվել է ՊԵԿ աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք, ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է. ԱԱԾ


ԱԱԾ շենքը Երևանում
ԱԱԾ շենքը Երևանում

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալների համաձայն, ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ընկերությունն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600 հազար դրամի արժեքի չափով):

Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG