Մատչելիության հղումներ

Լոնդոնը հետաքննում է բրիտանացի դեսպանի նամակագրության գաղտնազերծման փաստը


ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քիմ Դարոք, արխիվ
ԱՄՆ-ում Միացյալ Թագավորության դեսպան Քիմ Դարոք, արխիվ

Բրիտանական իշխանությունները հետաքննում են Վաշինգտոնում Միացյալ Թագավորության դեսպան Քիմ Դարոքի գաղտնի նամակագրության հրապարակման փաստը:

Մեծ Բրիտանիայի դեսպանի` Լոնդոն ուղարկված դիվանագիտական նամակագրությունը հրապարակվել էր երեկ The Daily Mail պարբերականում: Գաղտնազերծված ուղերձներում բրիտանացի դիվանագետը խստորեն քննադատում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին` նշելով, մասնավորաբար, որ Սպիտակ տան ղեկավարի քաղաքական կարիերան կարող է «անփառունակ վախճան ունենալ»:

Թրամփն արդեն իսկ մեկնաբանել է ծագած սկանդալը՝ նշելով․ - «Դեսպանը Միացյալ Թագավորությանն այքան էլ լավ չի ծառայում, և կարող եմ ասել, որ մենք այդ մարդու մեծ երկրպագուները չենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG