Մատչելիության հղումներ

Իրկուտսկի մարզում փրկվել է ջրհեղեղներից հետո անհետ կորած համարվող 30 մարդ


Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Իրկուտսկի մարզում, հուլիս, 2019թ․
Ռուսաստան - Փրկարարական աշխատանքները Իրկուտսկի մարզում, հուլիս, 2019թ․

Ռուսաստանի Իրկուտսկի մարզում փրկարարները հայտնաբերել և փրկել են 30 մարդու, որոնք հունիսի վերջին տեղի ունեցած ջրհեղեղներից հետո անհետ կորած էին համարվում: Հայտարարության մեջ մանրամասներ չեն ներկայացվել, թե այդ անձինք ինչպես են փրկվել և ինչ վիճակում են։

Երեկ տեղական իշխանությունները հայտարարել են նաև, որ 11 հոգի դեռ անհետ կորած է համարվում:

Ջրհեղեղների հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 22 մարդ, տուժել է 107 բնակավայր, շուրջ 10 հազար տուն, տեղահանվել է մոտ 33 հազար մարդ: Աղետի հետևանքների վերացման աշխատանքները շարունակում են։

Նախնական հաշվարկներով՝ ջրհեղեղները 29 միլիարդ ռուբլու (454 միլիոն դոլար) վնաս են հասցրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG