Մատչելիության հղումներ

Թրամփի վարչակազմը կոչ է անում Գերմանիային զորքեր տեղակայել Սիրիայում


Վաշինգտոնը դիմել է Գերմանիայի կառավարությանը` Սիրիա զինվորականներ ուղարկելու առաջարկով: Գերմանական Welt am Sonntag թերթին և DPA գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյմս Ջեֆրին: Ամերիկացի դիվանագետի խոսքով Վաշինգտոնը ցանկանում է, որպեսզի Բեռլինը Սիրիայի հյուսիսային, առավելապես քրդերով բնակեցված շրջաններ ուղարկի ռազմական վարժանքներ իրականացնող սպաներ, տեխնիկական անձնակազմ և տրանսպորտային հաղորդակցություն կազմակերպող մասնագետներ:

«Մեր ցանկությունն է, որպեսզի գերմանական ցամաքային ուժերը փոխարինեն Սիրիայի հյուսիս֊արևելքում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներին», ֊ նշել է Ջեֆրին:

Սիրիայի քրդաբնակ շրջաններում տեղակայված երկու հազար ամերիկացի զինվորականների դուրսբերման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր անցած տարեվերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG