Մատչելիության հղումներ

Բորիս Ջոնսոն. «Մեծ Բրիտանիան Եվրամիությունը կլքի հոկտեմբերի 31-ին»


«Մեծ Բրիտանիան ի վիճակի կլինի ԵՄ֊ից դուրս գալ արդեն հոկտեմբերի 31-ին», - Լոնդոնում լույս տեսնող The Telegraph թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետի թեկնածու, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը:

«Մենք դեռ մարտի 29-ին էինք զգալիորեն պատրաստ Եվրամիությունը լքելուն: Եվ պատրաստ կլինենք նաև հոկտեմբերի 31-ին», ֊ նշել է Ջոնսոնը հակադարձելով այն պնդումներին, թե առանց Եվրամիության հատուկ համաձայնագրի կնքման Brexit-ը կարող է խիստ վնասակար լինել երկրի համար:

«Բոլոր այն մարդիկ, որոնք պնդում են, թե չեն կարող համակերպվել առանց Բրյուսելի հետ համաձայնագրի կնքման իրագործվող Brexit-ի հետ, իրականում ցանկանում են, որ Մեծ Բրիտանիան շարունակի մաս կազմել Եվրամիությանը», ֊ նշում է Ջոնսոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG