Մատչելիության հղումներ

Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է հուլիսի 6-ին Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին։

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին և բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն և շուտափույթ ապաքինում», ֊ ասված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Հուլիսի 6-ին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա: Ըստ նախնական տվյալների՝ կա 13 տուժած: Պատահարի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG