Մատչելիության հղումներ

Փհենյանն արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ավստրալացի ուսանողին


Չինաստան - Ավստրալացի ուսանող Ալեք Սիգլին ժամանում է Պեկինի օդանավակայան, 4-ը հուլիսի, 2019թ․
Չինաստան - Ավստրալացի ուսանող Ալեք Սիգլին ժամանում է Պեկինի օդանավակայան, 4-ը հուլիսի, 2019թ․

Հյուսիսային Կորեան արտաքսել է լրտեսության մեջ մեղադրվող ավստրալացի ուսանող Ալեք Սիգլիին: Այս մասին հաղորդում են Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները՝ պնդելով, որ Ավստրալիայի քաղաքացին խոստովանել է իր լրտեսական գործունեություն ծավալելը:

«Սիգլին Փհենյանում ուսանելու ընթացքում Հյուսիսային Կորեայի մասին տվյալներ և լուսանկարներ է փոխանցել օտարերկրյա լրատվամիջոցներին», - նշված է Հյուսիսային Կորեայի պետական լրատվական գործակալության հաղորդագրության մեջ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ ներման խնդրագրով հյուսիսկորեական իշխանություններին դիմած ավստրալացի ուսանողն արդեն իսկ Ճապոնիայի տարածքում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG