Մատչելիության հղումներ

Պաշտոնանկ է արվել Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահը


Թուրքիայի ԿԲ արդեն նախկին նախագահ Մուրատ Չեթինքայա, արխիվ
Թուրքիայի ԿԲ արդեն նախկին նախագահ Մուրատ Չեթինքայա, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրամանագրով այսօր պաշտոնանկ է արվել երկրի Կենտրոնական բանկի նախագահ Մուրատ Չեթինքայան:

Reuters գործակալության տեղեկություններով՝ վերջին շրջանում Էրդողանի մերձավոր շրջապատի և Չեթինքայայի հարաբերությունները կտրուկ կերպով սրվել էին: Թուրքիայի ֆինանսների նախարար, նախագահ Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը վերջին շաբաթներին մի քանի անգամ պահանջել է, որպեսզի Կենտրոնական բանկի նախագահը հրաժարական ներկայացնի: «Չեթինքայան, սակայն, կտրականապես հրաժարվել է, ինչին հետևել է նրա պաշտոնանկության մասին նախագահի հրամանագիրը», - գրում է Reuters-ը:

Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ է նշանակվել Մուրատ Ույսալը, որը վերջին տարիներին զբաղեցնում էր երկրի գլխավոր դրամատան փոխնախագահի պաշտոնը:

Տնտեսական իրավիճակը Թուրքիայում վերջին մեկ տարում զգալիորեն վատթարացել է, սղաճի մակարդակը հասել է 40 տոկոսի, սպառողական շուկայում համատարած թանկացումներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG