Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում փակ ռեժիմով հուղարկավորել են Բարենցի ծովում զոհված նավաստիներին


Ռուսաստան - Զոհված ծովայինների հոգեհանգստյան արարողությունը Կրոնշտադտի տաճարում, 4-ը հուլիսի, 2019թ․
Ռուսաստան - Զոհված ծովայինների հոգեհանգստյան արարողությունը Կրոնշտադտի տաճարում, 4-ը հուլիսի, 2019թ․

Այսօր Սանկտ Պետերբուրգի Սերաֆիմովյան գերեզմանատանը կայացած փակ արարողության ընթացքում հուղարկավորվել են Բարենցի ծովում հուլիսի 1-ին տեղի ունեցած վթարի 14 զոհերը:

Ռուսական նորագույն սուզանավի վթարի հետևանքով զոհված ծովային սպաների հուղարկավորությանը ներկա են եղել բացառապես նրանց հարազատները, ինչպես նաև Պետերբուրգի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովը և Ռազմածովային ուժերի հրամանատարությունը:

«Նավաստիները հուղարկավորվել են 2000 թվականին վթարված «Կուրսկ» սուզանավի անձնակազմի հարևանությամբ», - հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG