Մատչելիության հղումներ

Մերկելի համոզմամբ՝ ԵՄ ընդարձակումը համապատասխանում է դաշինքի ռազմավարական շահերին


Լեհաստան - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը «ԵՄ-Բալկաններ» համաժողովի ժամանակ, Պոզնան, 5-ը հուլիսի, 2019թ․
Լեհաստան - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը «ԵՄ-Բալկաններ» համաժողովի ժամանակ, Պոզնան, 5-ը հուլիսի, 2019թ․

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի համոզմամբ՝ Եվրամիության ընդարձակումը համապատասխանում է դաշինքի ռազմավարական շահերին: Գերմանական կառավարության ղեկավարի պնդմամբ՝ խոսքը նախևառաջ Արևմտյան Բալկանների պետությունների ԵՄ կազմում ընդգրկման մասին է:

Լեհական Պոզնան քաղաքում կայացած «ԵՄ-Բալկաններ» համաժողովի ընթացքում Անգելա Մերկելը նշել է, որ Եվրամիությանն անդամակցել ցանկացող բալկանյան պետությունների` Ալբանիայի, Սերբիայի, Չեռնոգորիայի, Բոսնիայի, Կոսովոյի և Հյուսիսային Մակեդոնիայի համար սահմանված նախապատրաստական փուլն ավելի երկարատև է: «Դա թույլ կտա այդ պետություններին ավելի լավ նախապատրաստվել Եվրամիությանն անդամակցելուն», - ասել է Գերմանիայի կանցլերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG