Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցությանը և ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործակցությանը վերաբերող հարցեր։
Հիշեցնենք՝ անցած օրերին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ երկրների ղեկավարների հետ, քննարկվել են ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի, ինչպես նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ հապված հարցեր: