Մատչելիության հղումներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով, սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ


Հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով։

Երևանում հուլիսի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները՝ Ստեփանավան-Տաշիր-Գոգավան, Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG