Մատչելիության հղումներ

Հարցված ռուսաստանցիների 68 տոկոսը դրական է գնահատել Պուտինի գործունեությունը. «Լևադա»


«Լևադա» կենտրոնն այսօր հրապարակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի մասին նոր տվյալներ։

Հարցման համաձայն, հարցված ռուսաստանցիների շուրջ 68 տոկոսը դրական է գնահատել Պուտինի գործունեությունը, բացասական՝ 31 տոկոսը։

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գործունեությունը դրական է գնահատել հարցված ռուսաստանցիների միայն 36, բացասական՝ 62 տոկոսը։

Կառավարության գործունեությունը դրական է գնահատել հարցվածների 43, բացասական՝ 55 տոկոսը։

Հարցումն անցկացվել է հուլիսի սկզբին, հարցմանը մասնակցել է 1608 ռուսաստանցի՝ տարբեր քաղաքներից և մարզերից։

Հիշեցնենք, որ մայիսին Հասարակական կարծիքի ուսումնասիրման ռուսական պետական կենտրոնը՝ ՎՑԻՈՄ-ը, հրապարակել էր տվյալներ, որոնց համաձայն, Պուտինի վարկանիշը 30 տոկոսից մի քիչ ավելի էր։

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն՝ արձագանքելով, ասել էր, թե սոցիոլոգները պետք է բացատրեն, թե ինչո՞ւ է Պուտինի վստահության վարկանիշը նվազում։

ՎՑԻՈՄ-ը նոր հարցում էր անցկացրել և փոխել հարցման մեթոդը. ռուսաստանցիներից հարցնում էր. - «Նշված քաղաքական գործիչներից ո՞ւմ եք վստահում», ցանկում էր նաև Պուտինի անունը։ Այդ նոր հարցման համաձայն, Պուտինի վարկանիշն արդեն Կրմելի համար հաճելի էր՝ 72 տոկոս։

Փորձագետները գրում են, որ մայիսի վերջին Կրեմլի պատվերով հացումներից հետո, երբ Պուտինի վարկանիշը 31 տոկոսից հասավ 72-ի, ռուսաստանցիներն այլևս չեն վստահում սոցիոլոգիական հացումների արդյունքներին։

Ի դեպ, երկու օր առաջ Պուտինին իտալացի լրագրողները հարցրել էին՝ արդյո՞ք մտածել է, թե ինչո՞վ է զբաղվելու 2024 թվականից հետո, Ռուսաստանի նախագահը պատասխանել էր, թե «դեռ վաղ է այդ մասին մտածել»։

Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, հիշեցնենք, ավարտվում է 2024-ին։ Գործող Սահմանադրությունն արգելում է Պուտինին նորից նախագահ ընտրվել։ Դիտորդները, սակայն, հավանական են համարում, որ Պուտինը մնա Կրեմլում՝ նոր կարգավիճակում, օրինակ, որպես Ռուսաստան-Բելառուս միասնական պետության ղեկավարի կարգավիճակում։

Նշենք, որ Պուտինի իրական վարկանիշը կտրուկ նվազեց 2018-ին, երբ Ռուսաստանի իշխանություններն ավելացրեցին կենսաթոշակի անցնելու տարիքը։

Մայիսի վերջին, երբ ՎՑԻՈՄ-ը հրապարակեց Պուտինի ռեկորդային ցածր վարկանիշի մասին տվյալներն, այդ կենտրոնի ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ մինչև Պեսկովը հայտարարությունը, Պուտինի վարկանիշի անկման երեք հիմնական պատճառ նշեց՝ ռուսաստանցիները դժգոհ են իրենց կյանքի որակից և եկամուտների անկումից, կենսաթոշակային բարեփոխումներից, որին դեմ են գրեթե բոլոր ռուսաստանցիները և անորոշ ապագայից։ Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե ինչպիսին է լինելու Ռուսաստանն ապագայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG