Մատչելիության հղումներ

Ռիո դե Ժանեյրոյի նախկին նահանգապետը կոռուպցիոն գործով ցուցմունքներ է տալիս


Ռիո դե Ժանեյրոյի նախկին նահանգապետ Սերխիո Կաբրալը դատարանում խոստովանել է, որ երկու միլիոն դալարի կաշառք է տվել 2016 թվականի օլիմպիական խաղերը Բրազիլիայում անցկացնելու համար:

Նա ասել է, որ գումարը միջնորդների միջոցով տրվել է թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի նախկին նախագահ Լամին Դիակին՝ քվեարկության ժամանակ 9 ձայն գնելու համար:

Կոռուպցիոն գործարքում նա տվել է նաև Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Արթուր Նուզմանի անունը:

Վերջինիս դեմ դատախազությունը նույն գործով մեղադրանք էր առաջադրել 2017 թվականին, սակայն Բրազիլիայի Օլիմպիական կոմիտեի նախագահը մեղադրանքը չի ընդում: Նոր ցուցմունքներից հետո նրա փաստաբանն ասել է, որ Ռիո դե Ժանեյրոյի նախկին նահանգապետը ստում է և հիշեցրել, որ նա նախկինում դատապարտվել է կոռուպցիոն գործերով։

Սերխիո Կաբրալը ցուցմունքներ է տալիս պաշտպանական նոր թիմի խորհրդով՝ ակնկալելով, որ համագործակցելով քննության հետ, ավելի մեղմ պատիժ կստանա:

2009-ին, երբ որոշվում էր 2016-ի օլիմպիական խաղերն անցկացնելու վայրը, Ռիո դե Ժանեյրոյի մրցակիցներն էին Մադրիդը, Չիկագոն և Տոկիոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG