Մատչելիության հղումներ

Հունաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է


Հունաստանի գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ
Հունաստանի գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրաս, արխիվ

Այսօր Հունաստանում քարոզարշավի վերջին օրն է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս երկրում կկայանան առաջիկա կիրակի:

Վերջին սոցհարցումների համաձայն մեծ է հավանականությունը, որ Հունաստանի գործող վարչապետ Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած «Սիրիզա» կուսակցությանը չի հաջողվի հաջորդ գումարման խորհրդարանում մեծամասնություն ստանալ:

Հունական առաջատար հեռուստաընկերություններից մեկի` Alpha TV-ի պատվերով անցկացված վերջին հետազոտության համաձայն, հույն ընտրողների 38 տոկոսը կիրակի օրը քվեարկելու է ընդդիմադիր աջ-պահպանողական «Նոր ժողովրդավարություն» կուսակցության օգտին:

«Իշխող «Սիրիզա»-ի վարկանիշը մոտ տասը տոկոսով ցածր է ընդդիմության ցուցանիշիցև տատանվում է 29 տոկոսի շրջակայքում», -վկայում են հետազոտության հեղինակները:

Եթե հույն սոցիոլոգների կանխատեսումներն իրականություն դառնան, ապա Հունաստանի հաջորդ վարչապետ կդառնա «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, 51-ամյա ԿիրիակոսՄիցոտակիսը:

Նա երկրի ամենահայտնի քաղաքական դինաստիաներից մեկի ներկայացուցիչն է, նրա հայրը` Կոնստանտինոս Միցոտակը, 1990-ից 93 թվականներին զբաղեցնում էր Հունաստանի վարչապետի պաշտոնը, ավագ քույրը` Դորա Բակոյանիսն Աթենքի քաղաքապետն էր, ապա նաև երկրի առաջին կին արտգործնախարարը:

Ինքը՝ Կիրիակոս Միցոտակիսը, քաղաքականություն է մուտք գործել 90-ականների վերջին, մինչ այդ հասցրել է կրթություն ստանալ Միացյալ Նահանգներում:

Միցոտակիսը Հարվարդի և Սթենֆորդի համալսարանների, ինչպես նաև Հարվարդի համալսարանի կազմում գործող հեղինակավոր բիզնես դպրոցի շրջանավարտ է:

«Աշխատատեղեր, աշխատատեղեր և ևս մեկ անգամ աշխատատեղեր, սա է այն հիմնական խնդիրը, որ մենք պետք է լուծենք: Մարդկանց նաև լրջորեն հետաքրքրում է հարկահանությանհարցը, ինչպես նաև անվտանգությունը` բառի ամենալայն իմաստով: Քաղաքացիներին հուզում է այն ամենն, ինչ կատարվում է Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, ինչպես նաևիրենց անմիջական հարևանությամբ նկատվող հանցագործությունների աճը», - նշում է Կիրիակոս Միցոտակիսը:

Հունաստանի վարչապետի թեկնածուի խոսքով՝ ընտրություններում հաղթանակի դեպքում իր ղեկավարած կառավարությունը նախևառաջ պետք է վերականգնի հարաբերությունները միջազգային ֆինանսական կառույցների հետ` վերադառնալով այն իրավիճակին, որ կար մինչև 2008-ին ծագած ֆինանսական ճգնաժամը:

«Իմ նպատակը շատ պարզ է` Հունաստանին վերադարձնել ներդրումային վարկանիշը, վերջ տալ երկիրը մոնիտորինգի ենթարկող բոլոր տեսակի մեխանիզմներին և հասնել նրան, որ մեր երկիրը կարողանա վարկեր ստանալ այն նույն տոկոսադրույքով, ինչ Հարավային Եվրոպայի մյուս պետությունները», -նշում է հունական ընդդիմության առաջնորդը:

«Առաջին հայացքից Միցոտակիսն արևմտյան տիպի դասական լիբերալ է», - գրում է Politico հանդեսը՝ նշելով, որ նրա առաջնորդած կուսակցությունը վերջին տարիներին անշեղորեն դեպի աջ էր շարժվում:

«Միցոտակիսըդարձել է մի կուսակցության ընդունելի դեմքը, որի շարքերում գնալով ավելի ու ավելի մեծ դերակատարություն են ստանձնում ծայրահեղ աջ տարրերը: Կուսակցության այդ անդամներին ոգևորում է աջերի գլոբալ հաջողությունը, որ նկատվում է ամենում` Հունգարիայից Միացյալ Նահանգներ», - գրում էPolitico-ն՝ Կիրիակոս Միցոտակիսին բնութագրելով որպես «Հունաստանի տրոյական Թրամփ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG