Մատչելիության հղումներ

Ֆրանցիսկոս Պապն այսօր երրորդ անգամ ընդունեց Պուտինին. Կրեմլի ղեկավարն ընդամենը կես ժամ է ուշացել


Այսօր Հռոմի Ֆրանցիսկոս Պապը երրորդ անգամ Վատիկանում ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ժամանել է կես ժամ ուշացումով: Չորս տարի առաջ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահը ներկայացել էր ավելի քան մեկ ժամ ուշացումով:

Ռուսական կողմի փոխանցմամբ՝ լրագրողները ներկա չեն եղել Պուտինի և Ֆրանցիսկոս Պապի մեկ ժամ տևած զրույցին: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կողմերը քննարկել են Սիրիայի, Ուկրաինայի հակամարտությունները: Կաթոլիկ եկեղեցու առաջնորդի ռուսաստանյան հնարավոր այցը «օրակարգում չէ»։

Նախորդ հանդիպումների ընթացքում Հռոմի Պապը դեմ է արտահայտվել սիրիական հակամարտության ուժային լուծմանը, նաև կոչ է արել Պուտինին «անկեղծ և մեծ ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում»:

Պուտինը Իտալիայում է պաշտոնական այցով: Մայրաքաղաք Հռոմում նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի իշխանությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG