Մատչելիության հղումներ

«Գազպրոմ»-ը և «Թուրքմենգազ»-ը նոր գործարք են կնքել


RUSSIA -- The logo of Russian gas giant Gazprom is seen on a board at the St. Petersburg International Economic Forum (SPIEF), June 6, 2019
RUSSIA -- The logo of Russian gas giant Gazprom is seen on a board at the St. Petersburg International Economic Forum (SPIEF), June 6, 2019

Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը համաձայնել է Թուրքմենստանից գազ արտահանել մինչև 2024 թվականը՝ թուրքմենական պետական «Թուրքմենգազ» ընկերության հետ կնքված գործարքի շրջանակում: Ռուսական գազային հսկան հայտարարել է, որ Թուրքմենստանից արտահանվող կապույտ վառելիքի ծավալները տարեկան կկազմեն մոտ 5,5 միլիարդ խորանարդ մետր:

Ներկրվող բնական գազը, որը Թուրքմենստանից Ռուսաստան է հասնում խորհրդային ժամանակների խողովակներով, անցյալի համեմատ էականորեն պակաս է: Ռուսաստանը ժամանակին թուրքմենական գազի առաջատար արտահանողն էր, սակայն ընթացիկ տասնամյակում Չինաստանի ջանքերով զիջել է դիրքերը: Թուրքմենական և կենտրոնասիական երկրների համեմատաբար էժան գազը թույլ է տվել Ռուսաստանին ավելացնել Եվրոպա արտահանվող կապույտ վառելիքի ծավալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG