Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նավթային ընկերության նկատմամբ


ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ
ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, արխիվ

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Կուբայի նավթային ընկերության՝ Cubametales-ի նկատմամբ, ինչպես հաղորդվում է՝ «Վենեսուելայի իշխանություններին շարունակական աջակցության» պատճառով:

Ըստ ամերիկյան կառավարության՝ Cubametales-ի նկատմամբ սահմանափակումները «կխանգարեն վենեսուելական նավթը բանակցություններում առևտրի առարկա դարձնելու Մադուրոյի փորձերին և նրա աջակիցների՝ Կուբայում պաշտպանություն գտնելուն»:

ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն՝ Cubametales պետական ընկերությունը վերահսկում է Կուբայի նավթային արտահանումներն ու ներմուծումները և սերտ բիզնես կապեր ունի Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG