Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳՆ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները ժամանակավոր դադարեցվել են


Վրաստան - Ոստիկանությունը ուժ է կիրառում՝ ցրելու ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 21-ը հունիսի, 2019թ․
Վրաստան - Ոստիկանությունը ուժ է կիրառում՝ ցրելու ցույցը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, 21-ը հունիսի, 2019թ․

Վրաստանի ներքին գործերի նախարարության Հատուկ հանձնարարություններով գերատեսչության ղեկավար Գիորգի Կակիչաշվիլիի պաշտոնեական լիազորությունները դադարեցվել են մինչև հունիսի 20-21-ը Թբիլիսիում ցուցարարներին ցրելու գործով հետաքննության ավարտը:

Երկրի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ուժայինների կողմից լիազորությունների հնարավոր չարաշահման փաստով: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կակիչաշվիլին բախումների ժամանակ գտնվել է դեպքի վայրում և անձամբ է մասնակցել ցուցարարների դեմ գործողություններին: Նրա ենթակայության տակ գտնվող հատուկջոկատայինները արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ և մահակներ են կիրառել խաղաղ ցուցարարների դեմ, ինչի հետևանքով ավելի քան 240 մարդ տարբեր վնասվածքներ է ստացել, երկու հոգի կորցրել է տեսողությունը:

Ընդդիմությունը մասնավորապես պահանջում է ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Մոտ երկու շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցները հենց նրան են համարում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն:

Վրաստանում ներքաղաքական իրավիճակը կտրուկ սրվել է հունիսի 20-ին: Հանրային դժգոհության առիթ է հակավրացական հայացքներով հայտնի ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի սադրիչ պահվածքը Վրաստանի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG