Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ:

«Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամու­թյունը, տարբեր ոլորտներում առկա բազմոլորտ համագործակցությունը և պատրաստա­կամ ենք ջանքեր գործադրել դրանք առավել խորացնելու և ընդլայնելու համար:

Հայ-ամերիկյան փոխգործակցությանը մեծապես նպաստում են նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցները, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես Միացյալ Նահանգների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ անգնահատելի ավանդը՝ մեր ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և պահպանման գործում», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ մասնավորապես ասված է ուղերձում:

ԱՄՆ նախագահին շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG