Մատչելիության հղումներ

Պուտինը Հռոմում կբանակցի Իտալիայի ղեկավարների հետ, կհանդիպի նաև Պապին


Ռուսաստանի նախագահի և Հռոմի Պապի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի նախագահի և Հռոմի Պապի հանդիպումներից, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Հռոմում կբանակցի Իտալիայի ղեկավարների հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ՝ Ռուսաստան նրա հնարավոր այցի նախաշեմին։

Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պուտինի այցը ներառում է բանակցություններ Իտալիայի նախագահի և վարչապետի հետ։ Դրանց միջոցով ռուսական կողմը փորձում է ամրապնդել տնտեսական կապերը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ Իտալիայի հետ:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն պնդել է, որ Ռուսաստանը պետք է վերադառնա Մեծ ութնյակ, որից արտաքսվել է 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG