Մատչելիության հղումներ

Թեհրանը հաստատակամ է խորացնելու Երևանի հետ հարաբերությունները. Մհեր Գրիգորյանը հանդիպել է Հասան Ռոհանիին


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Մհեր Գրիգորյանը Իրանի նախագահին տեղեկացրել է, որ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստն անցել է կառուցողական մթնոլորտում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու երկրների փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

«Թեհրանը հաստատակամ է զարգացնելու և խորացնելու Երևանի հետ հարաբերությունները և՛ քաղաքական, և՛ տնտեսական ոլորտներում», - իրանական «Իրնա» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Ռոհանին Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը նաև նշել է, որ Իրանը միշտ ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարևանների, հատկապես Հայաստանի հետ: Նա նաև ընդգծել է համատեղ ծրագրերի իրականացումը արագացնելու կարևորությունը:

Ինչպես տեղեկացնում է e-gov.am կայքէջը՝ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացման ևս մեկ խթան հանդիսացող ԵԱՏՄ անդամ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով նախատեսված հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ ոլորտում համագործակցության շուրջ:

Մհեր Գրիգորյանը Թեհրանում է Հայաստանի և Իրանի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG