Մատչելիության հղումներ

Բրազիլիան և Պերուն՝ Copa America առաջնության եզրափակիչում


Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները, արխիվ
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները, արխիվ

Ամերիկայի ֆուտբոլի գավաթի առաջնության եզրափակիչ դուրս եկան Բրազիլիայի և Պերուի հավաքականները:

Կիսաեզրափակիչ առաջին խաղում Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթեց Արգենտինայի ընտրանուն: Դիտարժան խաղում արգենտինացիների հարվածները երկու անգամ հետ մղեց դարպասաձողը:

Երկրորդ կիսաեզրափակիչում Պերուի հավաքականը 3:0 հաշվով առավելության հասավ Չիլիի ընտրանու նկատմամբ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա առաջիկա կիրակի օրը Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG