Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ն ու ՀՅԴ-ն քննարկել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները


«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյան, արխիվ

ՀՅ Դաշնակցության նախաձեռնությամբ, «Ժառանգության» գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն»-ՀՅԴ քաղաքական հանդիպումը։

Ըստ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության, հանդիպմանը «Ժառանգություն»-ից մասնակցել են կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ Նարինե Դիլբարյանը, Գործադիր մարմնի անդամներ Հայկ Գասպարյանը, Գագիկ Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Արմենուհի Կյուրեղյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործունեության հնարավոր ուղղությունները, համագործակցության եզրեր են ընտրվել դատաիրավական բարեփոխումները, ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները:

Նշվել է, որ Արցախի և Հայաստանի հետագա առավել սերտ գործակցության հարցում երկու կուսակցությունների դիրքորոշումները ընդհանուր են, և քաղաքական անցյալին վերադարձ այլևս չի կարող լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG