Մատչելիության հղումներ

Զոհրաբ Մնացականյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Արցախ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կմեկնի Արցախ, այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։

Նա նշեց, որ Մնացականյանը հանդիպումներ կունենա Արցախի ղեկավարության հետ։

Հուլիսի 9-ին Զոհրաբ Մնացականյանն, ըստ Նաղդալյանի, կմեկնի Սլովակիա, որտեղ կմասնակցի ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված Բաթումիի 16-րդ համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով», - ասաց Նաղդալյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG