Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն խոստացել է աջակցել Ուկրաինային՝ ռուսական «ագրեսիայի դեմ»: Թրյուդոն այս հայտարարությունը արել է երեկ Տորոնտոյում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո:
«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ոչ միայն Ուկրաինայի, այլև միջազգային իրավունքի համար», - ասել է Թրյուդոն։