Մատչելիության հղումներ

Իշխանությունը օկուպացված տարածքների շփման գծից ուժեր է բերել Թբիլիսիի կենտոն՝ ցույցը ցրելու համար. Գիվի Թարգամաձեն


Ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց, արխիվ
Ցույց Վրաստանի խորհրդարանի դիմաց, արխիվ

15 հազար ոստիկան, ռետինե ու գազային փամփուշտներով 18 հազար կրակոց, 100 դիպուկահարներ, դրան գումարած, որ իշխանությունները օկուպացված տարածքների շփման գծից ուժեր են բերել Թբիլիսիի կենտոն, հունիսի 20-ի գիշերը ցույցը ցրելու համար։ Սկանդալային այս հայտարարությունները արել է «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիվի Թարգամաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում։ Սակայն պարզ չեն այս տվյալների աղբյուրները, հետաքննությունը շարունակվում է, պաշտոնական հաղորդագրություններ չկան:

Ըստ նրա, ցուցարաների դեմ մոբիլիզացվել են հատուկ ջոկատայինների, քրեական ոստիկանության և պարեկային ոստիկանության, ընդհանուր առմամբ, 15 հազար աշխատակիցներ: Ոստիկանական ուժեր են բերվել Աջարիայից, Զուգդիդից, Ռուսթավիից, Մցխեթիից, Թբիլիսիից, Գորիից ու Սամցխե Ջավախեթիայից: Նա պնդել է, որ անվտանգության ուժերի մի մասը Թբիլիսի է բերվել օկուպացված տարածքնների շփման գծից՝ սահմանապահ ծառայության, արտակարգ իրավիճակների կենտրոնի, պետական հատուկ պաշտպանության ծառայության և քրեակատարողական հիմնարկների պաշտպանության ուժերը:

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե ոստիկանության գործողությունները ուսումնասիրվում են, նրա խոսքերով, նրանք, ովքեր պետք է պատժվեն՝ կպատժվեն:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, թե սկսել է ուսումնասիրել այդ միջադեպի հանգամանքները՝ նշելով, թե հատուկ ուշադրություն է դարձվելու՝ արդյո՞ք հետաքննչական անհրաժեշտ, լիարժեք գործողություններ են իրականացվում, թե՞ դրանք ձգձգելու միտումներ կան:

Իշխող քաղաքական ուժի՝ «Վրացական Երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասել է, թե ոստիկանությունը չի կարողացել զգուշացնել ցուցարարներին, խորհրդարանի դիմաց իրավիճակը կտրուկ սրվելու պատճառով: Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից իրավիճակին անհամարժեք ուժ կիրառելու հարցին, Կալաձեն ասել է, թե դա հետաքննությունը կպարզի:

Կալաձեն նաև հայտնել է, թե պետք է պարզել այն քաղաքական գործիչների պատասխանատվությունը, որոնք ցուցարարներին կոչ են արել գրոհել խորհրդարանի շենքը: Նշենք, որ հենց նման մեղադրանք է առաջադրվել «Ազգային միացյալ շարժում» ընդդիմադիր կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային:

Խորհրդարանը ժամանակավորապես զրկել է նրան պատգամավորական անձռնմխելիությունից, որպեսզի իրավապահները նրա դեմ հետաքննություն սկսեն։ Բայց Թբիլիսիի քաղաքային դատարանը չէր բավարարել նրան կալանավորելու միջնորդությունը ու 30 հազար լարի գրավի դիմաց ազատ էր արձակել: Դատախազությունը բողոքարկել էր հունիսի 27-ին կայացած այդ որոշումը:

Այսօր վերաքննիչ դատարանը ևս որոշեց չկալանավորել ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային՝ ուժի մեջ թողնելով Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին որոշումը: Միաժամանակ վերաքննիչ դատարանը որոշեց, որ նա պետք է էլեկտրոնային բրասլետ կրի, որի միջոցով դատախազությունը պետք է հետևի նրա տեղաշարժին:

Դատավորի որոշումից հետո Նիկա Մելիան առաջին հայտարարությունն է արել՝ ասելով, թե ժամացույցի փոխարեն էլեկտոնային բրասելտ կկրի, բայց դա չի կարող սահմանափակել իր շփումները ընտրողների հետ:

«Ես կգամ բոլոր միջոցառումներին ու հանդիպուներին Վրաստանի տարբեր քաղաքներում: Նրանք ցանկանում են, որ ես տեղեկացնեմ այդ մասին, այո, տեղյակ կպահեմ ու կգնամ: Այն ամենն ինչ կատարվում է դա Սովետական Միություն է, ուրիշ կերպ չես անվանի», - ասել է պատգամավորը:

Նրա փաստաբան Գեորգի Կոնդախաշվիլին ասել է, թե որքան գիտի նման նախադեպ Վրաստանում չի եղել ու Նիկա Մելիան, փաստորեն, կլինի առաջինը, ով էլեկտրոնային մոնիթորինգի սարքավորում կկրի: Փաստաբանն ասել է, թե իրավական ճանապարհով պայքարը շարունակելու են:
Թբիլիսիում ավելի քան 10 օր շարունակված ցույցների ընաթցքում այդ գիշերը տեղի ուենցան բախումներ ցուցարարների ու ոստիկանության միջև: Բախումների հետևանքով ավելի քան 200 մարդ վնասվածքներ ստացավ, շուրջ 300 ցուցարար բերման ենթարկվեց:

Թբիլիսիում հակառուսական ու նաև սեփական կառավարության դեմ բողոքի զանգվածային ցույցերը բռնկվել էին Ռուսաստանի պետդումայի պատգամավորի պահվածքի պատճառով: Խորհրդարանում անցկացված Ուղղափառության խորհրդարանական համաժողովում նա նստել էր խորհրդարանի նախագահի աթոռին, ինչը վրացիները համարել էին ինքնիշխանության նվաստացում:

Զանգվածային ցույցերի արդյունքում խորհրդարանի խոսնակը հրաժարական էր տվել, իշխանությունները քաղական զիջումների են գանցել, խոստանալով հաջորդ ընտրությունները անցկացնել միայն համամասնական ընտրակարգով: Ցուցարարները նաև պահանջում են ներքին գործերի նախարարի հարաժարականը։ Այդ պահանջով այսօր ակցիա է անցակացվել Քութայիսում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG