Մատչելիության հղումներ

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահի հետ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ընթացքում, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Տոկաևի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության վերբերյալ հարցեր:

Ըստ վարչապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, հեռախոսազրույցի ընթացքում նրանք անդրադարձլ են նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցերի:

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման համար բանակցությունների ընթացքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG