Մատչելիության հղումներ

Ռուսաստանում հեղեղումների զոհերի թիվը հասել է 14-ի


Հեղեղումներ, Իրկուտսկի շրջան:
Հեղեղումներ, Իրկուտսկի շրջան:

Ռուսաստանի Իրկուտսկի շրջանում հորդառատ անձրևների առաջացրած հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի, առնվազն 13 մարդ այս պահին համարվում է անհետ կորած:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ 191 մարդ, այդ թվում՝ 38 երեխա, տեղափոխվել է հիվանդանոցներ:

Փրկարարներն օգնություն են ցույց տվել շուրջ 24 հազար բնակիչների: Հազարավոր տներ ավերվել են:

Ավելի քան 2 հազար մարդ տարհանվել է հեղեղումների գոտուց, որտեղ իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG