Մատչելիության հղումներ

Թրամփ. «Իրանը կրակի հետ է խաղում»


Անդրադառնալով Իրանում 300 կիլոգրամ հարստացված ուրան կուտակելու մասին տեղեկությանը՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ «Իրանը կրակի հետ է խաղում»:

Իրանը գերազանցել է 2015 թվականի միջուկային պայմանագրով սահմանված հարստացված ուրանի քանակի վերին շեմը և այն հասցրել է 300 կիլոգրամի:

«Նրանք գիտեն, թե ինչ են անում, նրանք գիտեն, թե ինչի հետ են խաղում, ես կարծում եմ, որ նրանք կրակի հետ են խաղում»,- ասել է Թրամփը:

Թեհրանում արտաքին գործոց նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեգնանքով է արձագանքել Սպիտակ տան այն պնդմանը, թե Իրանը դեռ միջուկային պայմանագիրը կնքելուց առաջ է խախտել բոլոր հնարավոր համաձայնությունները և Թվիթերում հարցականով գրառում է տեղադրել.- «Լո՞ւրջ»:

Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանից պահանջել է անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը:

«Որևէ գործարք չպետք է ենթադրի Իրանում ուրանի որևէ աստիճանի հարստացնելու հնարավորություն»,- հայտարարել է Փոմփեոն:

Նախօրեին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատել է, որ Իրանում ցածր աստիճանի հարստացված ուրանի պաշարը գերազանցել է 300 կիլոգրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG