Մատչելիության հղումներ

Ավստրալիայում ահաբեկչական հարձակում են կանխել


Ավստրալիայի ամենախոշոր քաղաքում՝ Սիդնեյում, ահաբեկչական հարձակում ծրագրելու մեղադրանքով ձերբակալվել է երեք մարդ:

Ոստիկանության հակաահաբեկչական խումբը հաղորդել է, որ բոլոր ձերբակալվածներն առնչություն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ:

«Մեկը 23-ամյա տղամարդ է Թունգաբիից, նրան կներկայացվի «Իսլամական պետության» անդամ լինելու մեղադրանք, մյուսը՝ 20 տարեկան է, նրան էլ այդ մեղարդրանքը կներկայացվի», - ասել է դաշնային ոստիկանության հանձնակատար Իեն Մքքարթնին:

Ըստ Նոր Հարավային Ուելսի նահանգի իրավապահներըի, կասկածյալները խոշոր ահաբեկչական գրոհներ են ծրագրել:

Երրորդ ձերբակալվածը 30 տարեկան է, նրան մեղադրում են ֆինանսական մեքենայությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG