Մատչելիության հղումներ

Թրամփը ստորագրել է ներգաղթյալների կարիքները հոգալու օրինագիծը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է սահմանին առնչվող օրինագիծը, Սպիտակ տուն, վաշինգթոն, 1 հուլիսի, 2019թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Մեքսիկայի հետ սահմանին կուտակված ներգաղթյալների խնդիրները հոգալու համար Կոնգրեսի հատկացրած 4 միլիարդ 600 միլիոն դոլարի օրինագիծը:

Այդ գումարից 2 միլիարդ 900 միլիոնը կտրամադրվի առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարությանը, որը պետք է կարգավորի առանց մեծահասակների ուղեկցության սահմանի մոտ հայտնված անչափահաս ներգաղթյալների կարիքները և, մասնավորապես, նրանց ապահովի ընդունելի կացարաններով:

1 միլիարդ 300 միլիոն դոլար կփոխանցվի ներքին անվտանգության նախարարությանը, որը պետք է չափահաս ներգաղթյալներին ապահովի սննդով, առողջապահական ծառայություններով և կացարաններով:

Կոնգրեսը առայժմ մերժում է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար 25 միլիարդ դոլար տրամադրելու՝ Թրամփի պահանջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG