Մատչելիության հղումներ

Թրամփն «ահաբեկիչների Հարվարդ» է անվանել Աֆղանստանը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Աֆղանստանն անվանել է «ահաբեկիչների լաբորատորիա», հեռուստատեսային հարցազրույցում հայտարարելով, որ եթե Միացյալ Նահանգները դուրս բերեն իրենց զինված ուժերը այդ երկրից, ապա կթողնեն այնտեղ «շատ ուժեղ հետախուզություն»:

«Ես դա անվանում եմ ահաբեկիչների Հարվարդ», - Աֆղանստանի մասին ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նման հայտարարություններով է հանդես եկել Fox News-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել էր հուլիսի 1-ին:

Այս հարցազրույցը տեղի է ունեցել մինչև Թալիբան շարժման իրականացված հարձակումը Քաբուլում, որի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, 105-ը վիրավորվել։

Այն հեռարձակվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Զալմա Խալիլզադը հուլիսի 1-ին Քաթարում բանակցությունների յոթերորդ փուլում հանդիպել է Թալիբանի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG