Մատչելիության հղումներ

Թբիլիսիում ցույցերը չեն դադարում


Ցույցերը հարևան Վրաստանում չեն դադարում։ Երեկ արդեն 12-րդ օրը ցուցարարները դուրս էին եկել փողոց, քանի որ իշխանությունները հրաժարվում են պաշտոնից ազատել ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիային: Ցույցը սակավամարդ էր, բայց աղմկոտ։

Հակակառավարական ցույցերի մասնակիցները ներքին գործերի նախարարին են համարում հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու գլխավոր պատասխանատուն: Այդ գիշեր ուժայինների կողմից արցունքաբեր գազի, ռետինե փամփուշտների կիրառման հետևանքով ավելի քան 240 մարդ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, երկու հոգի կորցրել է տեսողությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG