Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու Բելառուսի գյուղնախարարը խոսել են գյուղատնտեսության ոլորտում գործակցության հեռանկարների մասին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն երեկ Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, զրուցակիցները մտքեր են փոխանակել գյուղատնտեսության, սննդի արտադրության ու անվտանգության ոլորտներում փոխգործակցության խորացման հեռանկարների վերաբերյալ։

Արմեն Սարգսյանը նշել է, որ այս ոլորտներում Բելառուսը մեծ ներուժ ու հնարավորություններ ունի, և Հայաստանը, որպես շուկա, հետաքրքիր կարող է լինել։

Անդրադարձ է եղել նաև համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG