Ռուսաստանի Իրկուտսկի մարզում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, ևս 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, համարվում են անհետ կորած:
«Ջրհեղեղների հետևանքով հոսպիատալացվածների ընդհանուր թիվը հասնում է 153-ի, որոնցից 35-ը անչափահասներ են», - հաղորդում է Ռուսաստանի առողջապահության նախարարությունը:
Ընդհանուր առմամբ այս պահին ջրհեղեղների հետևանքով տուժած բնակավայրերի թիվը հասնում է 55-ի, վնասվել են 13 ավտոմոբիլային կամուրջներ:
Տարհանվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2 հազարը:
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների տվյալներով՝ աղետի գոտում հայտնված բնակիչներից շատերը հրաժարվում են տարհանումից` չցանկանալով լքել իրենց տներն ու ընտանի կենդանիներին: