Մատչելիության հղումներ

Զարիֆ. «Եթե ամերիկացիները ցանկանում են բանակցել մեզ հետ ՝պետք է հարգանք ցուցաբերեն»


«Եթե Վաշինգտոնը ցանկանում է բանակցել Իրանի հետ` պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերի մեր նկատմամբ». այսօր Թեհրանում հնչեցրած ելույթում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:

«Նախկինում Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տվել, որ ի վիճակի է դիմակայել ճնշմանը, սակայն հարգալից վերաբերմունքին պատասխանում է հարգանքով: Մենք երբեք որևէ ճնշման առջև չենք նահանջի, սակայն եթե դիմացինը մեզ հարգում է, ապա ի պատասխան ևս հարգանքի կարժանանա: Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ հետ հարգալից խոսի և երբեք սպառնալիքներ չհնչեցնի իրանցիների հասցեին», - հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG