Մատչելիության հղումներ

Ուկրաինայում մեկնարկել են Sea Breeze 2019 զորավարժությունները


Ուկրաինայի հարավում այսօր մեկնարկել են ամենամյա Sea Breeze միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են 19 պետությունների` այդ թվում Միացյալ Նահանգների, Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի և Ռումինիայի բանակային ստորաբաժանումները:

Զորավարժություններում ընդհանուր առմամբ երեք հազար զինծառայող է ներգրավված ինչպես նաև շուրջ 30 ռազմանավ և ավելի քան 20 ռազմական օդանավ:

Զորավարժությունների սցենարի համաձայն պայմանական հակառակորդը փորձում է արգելափակել Դանուբի գետաբերանը, ինչին հակազդում են ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զորախմբերը:

Զորավարժություններին մասնակցող ԱՄՆ Վեցերորդ նավատորմի տարածած հայտարարության համաձայն Sea Breeze 2019-ի գլխավոր նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG