Մատչելիության հղումներ

«Դատախազության գործունեությունը գնահատում եմ արդյունավետ, սա չի նշանակում անթերի». Նիկոլ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատախազության վերջին մեկ տարվա գործունեությունը գնահատում է արդյունավետ, բայց ոչ անթերի։

Գլխավոր դատախազության 101-ամյակի և դատախազության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ վարչապետն ընդգծեց՝ վերջին մեկ տարվա ընթացքում դատախազությունն ի ցույց դրեց, որ իսկապես նոր Հայաստանի դատախազությունն է։

«Դատախազությունը ցույց տվեց, որ պատրաստ է իրականացնել այն առաքելությունը, պատրաստ է կատարել այն գործառույթը, որ Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն կրողը՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, դնում է նրա առաջ։ Այս առումով ես ուզում եմ դատախազության բոլոր աշխատողներին շնորհակալություն հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ առաջիկայում այդ աշխատանքը կլինի ավելի արդյունավետ և ամեն օրվա, ամեն տարվա հետ Հայաստանի Հանրապետության ավելի ու ավելի շատ քաղաքացիներ կտեսնեն, որ դատախազությունն իրենց դատախազությունն է, իրենց իրավունքի դատախազությունն է, իրենց անվտանգության դատախազությունն է, և իրենց ապագան ապահովող դատախազությունն է», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ Փաշինյանը նշեց՝ անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է։

«Հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երաշխիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքներն առնվազն կառավարելիության տիրույթում են», - ասաց Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG