Առնվազն 65 մարդ է վիրավորվել այսօր առավոտյան Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության տվյալներով մեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը գործի է դրվել քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում` Պաշտպանության նախարարության շենքի անմիջական հարևանությամբ:
«Պայթյունից հետո մի խումբ զինյալներ դիրքավորվել են հարակից շինությունների մեկում և անկանոն կրակ բացել Պաշտպանության նախարարության ուղղությամբ», ֊ տեղեկացրել է Աֆղանստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Առայժմ Աֆղանստանում գործող զինված խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը: