Մատչելիության հղումներ

Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսում և Հոմսում․ SANA


Սիրիայի պետական լրատվամիջոցները հուլիսի 1-ի վաղ առավոտյան հաղորդել են, որ Իսրայելը օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հոմս նահանգի մոտակայքում տեղակայված Սիրիայի կառավարական զորքերի դիրքերին:

Սիրիական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի զինված ուժերի անանուն աղյուրի, հաղորդում է, որ հրթիռները բաց են թողնվել իսրայելական ռազմական ինքնաթիռներից, որոնք թռչել են լիբանանյան օդային տարածքով:

SANA-ի փոխանցմամբ չորս քաղաքացի է զոհվել, 21֊ը վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG