Մատչելիության հղումներ

Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ հարձակումը համակարգվել է ռուս գործակալի կողմից. «Բելլինգքեթ»


«Բելլինգքեթ» հետաքննական լրագրողական կազմակերպությունը հայտարարում է, որ ձեռք է բերել ապացույցներ, որ 2018-ի մարտին ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ հարձակումը համակարգվել է ռուս բարձրաստիճան հատուկ ծառայության գործակալի կողմից Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկից:

Բրիտանական իշխանությունները մեղադրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությանը Սոլսբերի քաղաքում հարձակման համար, ասելով, որ Սկրիպալը և նրա դուստր Յուլիան թունավորվել են «Նովիչոկ» տեսակի նեյրոպարալիտիկ նյութով, որը ստեղծվել է Սովետական միությունում, սակայն ռուսական կողմը հերքում է իր առնչությունը դրան։

«Բելլինգքեթը» իր վերջին զեկույցում նշում է, որ ձեռք է բերել հեռախոսազանգերի տվյալներ, որոնցից եզրակացրում է, որ Սկրիպալների վրա հարձակումը ղեկավարվել է զինվորական գլխավոր հետախուզության սպա Դենիս Սերգեևի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG